Օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված քննարկում ԲԸՏՄ-ում

https://eco.am/%d6%85%d5%a4%d5%ab-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%be%d5%a1%d5%a6%d5%a5%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%be/

Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում օրերս տեղի է ունեցել հանդիպում, որին  մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը, ոլորտի պատասխանատու վարչության պետեր, մայրաքաղաքում ու հարակից տարածքներում հանք շահագործող և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Eco.am սոցիալական հարթակը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ հանդիպմանը քննարկվել է հանքերի շահագործման և շինաշխատանքների հետևանքով մթնոլորտային օդի աղտոտման ընթացիկ վիճակը, դրանց առաջացման հիմնական պատճառները, փոշու մակարդակի բարձր ցուցանիշների նվազեցմանն ուղղված միջոցառումները։

Կարևորվել է տնտեսավարողների կողմից ձեռնարկված անհրաժեշտ քայլերը՝ փոշու արտանետումների նվազեցման այլընտրանքային ուղիների կիրառման, փոշենստեցման համար նախատեսված նորագույն տեխնոլոգիաների օգտագործման, օդի աղտոտվածության կանխարգելմանն ուղղված հետևողական և համակարգված աշխատանքները։

Ներկայացվել է Երևանի շինհրապարակներից մեկում արդեն իսկ կիրառվող, ժամանակակից տեխլուծումներ ապահովող փոշեճնշող սարքը, որը շինարարության ընթացքում արդյունավետ կանխարգելում է մթնոլորտային օդ փոշու արտանետումները։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով