Օդային տագնապ

https://eco.am/%d6%85%d5%a4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b6%d5%a1%d5%ba/

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) Օդային տագնապ ազդանշանի դեպքում կատարվող գործողությունների վերաբերյալ քաղաքացիներին իրազեկում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Մեզանից յուրաքանչյուրը դեռևս դպրոցական տարիներից, ուսումնական վարժանքներից հիշում է Օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:

Ճիշտ է, այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցների գիտելիքների թարմացումը չի խանգարի:

Օդային տագնապի դեպքում չենք խառնվում իրար, ընդամենը հետևում ենք վարքագծի պարզագույն կանոններին»,-ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրությունում, որին կից տեսանյութում ներկայացված է գործողությունների հաջորդականությունը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել