Քնի հորմոնը «արգելակում» է ծերացումը

https://eco.am/%d6%84%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%80%d5%b4%d5%b8%d5%b6%d5%a8-%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d5%ac%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%ae%d5%a5%d6%80%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/

«Քնի հորմոն» մելատոնինը կարող է օգտագործվել  մարդկանց մոտ տարիքի հետ առաջացող հիվանդությունների բուժման համար: Այս փաստը հաստատվել է Նովոսիբիրսկի գիտնականների կողմից կատարված փորձով:
Ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի գիտնականները փորձի ընթացքում ծերացման հակում ունեցող առնետներին տվել են մելատոնինի հիմքով ստացված պատրաստուկ: Դրանից հետո կենդանիները սկսել են ավելի լավ տեսնել, առավել լավ հիշել ինֆորմացիան, նրանց  մոտ բարձրացել է վարժեցման մակարդակը:
Այս հորմոնը պատասխանատու է «ներքին ժամացույցի» համար: Տարիքի հետ մելատոնինի մակարդակը նվազում է օրգանիզմում: Ինչպես ցույց է տվել փորձը, արհեստական ճանապարհով սինթեզված մելատոնինի ներարկումը ոչ միայն ակնհայտորեն դանդաղեցնում է տեսողության կորուստը, այլև վերականգնում է տեսողությունը այն մկների մոտ, որոնք արդեն իսկ ունեին ռետինոպաթիայի ակնհայտ նշաններ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով