Փրկված արագիլը վերադարձել է իր տուն. NABU

https://eco.am/%d6%83%d6%80%d5%af%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ac%d5%a8-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ab%d6%80-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6-nabu/

Վերջերս Առափի գյուղի բնակիչները ահազանգել էին Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ նշելով, որ արագիլներից մեկը օգնության կարիք ունի։

Eco.am սոցիալական հարթակը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ արագիլները որպես բնի կառուցման շինանյութ զանազան կենցաղային թափոններ են օգտագործում, ինչի պատճառն է կենցաղային և արտադրական թափոնների ծավալների ավելացումը, աղբավայրերի սխալ կառավարումը և անհատների կողմից բաց տարածքներում թափոնների նետումը։ Սրա հետևանքով փոքրիկ թռչունը փորձել է զուգագուլպա ուտել։

Ըստ NABU-ի տեղեկատվության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության շնորհիվ Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի մասնագետները անմիջապես արձագանքել են՝ արագիլին տեղափոխելով Երևանի կենդանաբանական այգի, որտեղ  իրականացվել է բժշկական միջամտություն:

Կենդանաբանական այգում 4 օր համապատասխան խնամք ստանալուց հետո, երեկ Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղ մասնագետները արագիլին վերադարձրել են իր բույնը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել