1971 թվականին Ռամսարում (Իրան) ընդունվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես՝ ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որն անվանվել է «Ռամսարի»։ Այն ուղղված է տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը։ Կոնվենցիային միացել է 168 երկիր։
Հայաստանը Կոնվենցիային միացել է 1993 թվականին՝ գրանցելով Սևանա լիճը և նրա ջրահավաք ավազանը։ Դա օգնեց 90-ականներին լուրջ հետազոտություններ կատարել և ուսումնասիրել մոտ 250 փոքր ջրաճահճային հանդակներ։
Հանրապետության ջրաճահճային հանդակների ընդհանուր տարածքը Սևանա լճի հետ կազմում է ընդհանուր տարածքի 7%-ը։ Այս տարածքներն աչքի են ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ։
Ռամսարի կոնվենցիայում ներգրավված են Հայաստանի ջրաճահճային հետևյալ խոշոր հանդակները՝
– Սևանա լիճն իր ջրահավաք ավազանով (1993թ.)
– «Խոր վիրապ» ջրաճահճային տարածքը (2007թ.)
– «Արփի լիճ» ազգային պարկը (2009թ.)





Թողնել մեկնաբանություն