Բաղադրիչներ
Խմորի համար
Ալյուր – 450 գ
Մեղր – 100 գ
Շաքարավազ – 220 գ
Կարագ – 120 գ
Ձու – 2 հատ
Փխրեցուցիչ – 8 գ
Կոճապղպեղ – 12 գ
Դարչին – 14 գ
Մշկընկույզ – 1 գ
Մեխակ – 1 գ
Աղ – 3 գ
Այսինգի համար
Շաքարավազ – 110 գ
Ձվի սպիտակուց – 15 գ
Կիտրոնի հյութ – 2 մլ
Պատրաստման եղանակը

1.Հարիչով հարել ձուն` աստիճանաբար արագացնելով հարիչի արագությունը, երեք անգամով ավելացնել շաքարավազը, որպեսզի այն լավ լուծվի
2.Մեղրը մի փոքր տաքացնել միկրոալիքային վառարանում, ավելացնել այն հարիչի թասիկի մեջ` շաքարի և ձվերի վրա: Հարել մի քանի րոպե:
3.Փոխել հարիչի գլխիկը և շարունակել խառնել խմորը (կարելի է գդալ օգտագործել): Ավելացնել հալեցրած կարագը` շարունակելով խառնել, հետո ավելացնել համեմունքները:
4.Թասիկի մեջ լցնել ալյուրը փխրեցուցիչի հետ և խառնել ձեռքով կամ հարիչով` մինչև միասեռ զանգված ստանալը: Հետո պատրաստի խմորը 20 րոպե թողնել սառնարանում:

5. Հանել խմորը սառնարանից, բացել գրդնակով և ֆորմաներով կտրատել թխվածքաբլիթները (չմոռանաք անցքեր բացել թելերի համար):
6.Կտրատած խմորը շարել տապակի վրա և թխել ջեռոցում 8-12 րոպե 175-180 աստիճանի տակ:

7. Պատրաստի թխվածքաբլիթների մեջ թելեր անցկացնել: Հարել ձվի սպիտակուցը, շաքարավազը և կիտրոնի հյութը` այսինգ ստանալու համար: Զարդարել դրանով թխվածքաբլիթը հրուշակեղենի համար նախատեսված ներարկիչով (կամ տոպրակի միջոցով, որի անկյունում փոքր անցք է բացված): Եվ այսպես փոքրիկ հրաշքը պատրաստ է:





Թողնել մեկնաբանություն