Տանջված ոտքերն ունեն խնամքի կարիք

https://eco.am/%d5%bf%d5%a1%d5%b6%d5%bb%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b8%d5%bf%d6%84%d5%a5%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a1%d5%b4%d6%84%d5%ab-%d5%af%d5%a1%d6%80%d5%ab%d6%84/

Ողջ կյանքի ընթացքում, առավոտից մինչև երեկո, ձեր ոտքերն առանց տրտնջալու կրում են ձեր մարմնի ծանրությունը, ընդ որում, երբեմն կրելով անհարմար կամ բարձրակրունկ կոշիկներ։

Լավ խնամված, առանց օրթոպեդիկ և կոսմետիկ թերությունների ոտքերը բարձրացնում  են յուրաքանչյուր կնոջ ինքնազգացողությունը։

Eco.am-ը ոտքերի լավ վիճակը պահպանելու համար իր ընթերցողներին առաջարկում է հետևել մի քանի կարևոր նախապայմանների։ Առաջին և առավել կարևոր պայմանը հարմար կոշիկներն են։ Աշխատեք հարմարը ներդաշնակել գեղեցիկության հետ։

1․ Խուսափե՛ք առանց կրունկների կոշիկներից։

2․ Միջին բարձրության կրունկները հարմար է և առողջության համար կարևոր։

3․ Շատ բարձր կրունկներով կոշիկները հագե՛ք պաշտոնական դեպքերում, բայց ոչ ամեն օր։

4․ Շատ նեղ և սուր քթով կոշիկը հանգեցնում է արյան շրջանառության խանգարմանը, կոշտուկների առաջացմանն ու ոտքերի զանազան ձևախախտումների։

Ոտքերի խնամք

1․ Ոտքերի մաշկը պետք է լինի հարթ, առաձգական։ Անհրաժեշտ է ոտքերի համար ապահովել նույն խնամքը, ինչ ամբողջ մարմնի մաշկի համար, ներառյալ ջուրը, օճառը, կրեմը, ձեթը, մերսումները, մարմնամարզությունը։

2․ Ոտքերի համար առավել օգտակար են չոր խոզանակային մերսումները։

3․ Լոգանքից հետո ոտքերը պետք է չորացնել և կրեմ քսել։ Լոգանքները խթանում են  ոտքերի արյան շրջանառությունը, լավացնում արյունատար անոթների առաձգականությունը։

Ոտքերի սեզոնային խնամք

Ոտքերը պետք է միշտ օդափոխվեն՝ լինեն օդի հետ անընդհատ շփման մեջ։

Թեպետ ձմռանը դա դժվար է իրականացնել, բայց գոնե մեկ ժամ տանը քայլեք բոբիկ՝ առանց գուլպաների և տնային մաշիկների։

Ամռանը բոբիկ ոտքերին հագեք բաց կոշիկներ, դա կօգնի ազատվել ոտքերի մի շարք կոսմետիկական թերություններից։

Հիշե՛ք

Գուլպաները և կոշիկները պետք է փոխել ամեն օր։ Նույնիսկ, եթե ունեք միայն երկու զույգ կոշիկ, անհրաժեշտ է փոխել ամեն օր, որպեսզի դրանք քրտինքից չորանան, օթափոխվեն և ժամանակից շուտ չձևափոխվեն։

Ի դեպ

Ոտքերի վրա կապտավուն, օձանման արյունատար անոթները մազանոթների հաստատուն լայնացման նշան են։ Հաճախ առաջանում են շատ գեր կամ կանգնած մասնագիտություն ունեցող մարդկանց մոտ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել