Վնասակար անհրաժեշտությունները․ հեռախոս և համակարգիչ

https://eco.am/%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d6%80-%d5%a1%d5%b6%d5%b0%d6%80%d5%a1%d5%aa%d5%a5%d5%b7%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4-%d5%b0%d5%a5%d5%bc/

Երբ զարգացած տեխնոլոգիաները՝ համակարգիչը, սմարթֆոնները ներխուժեցին մեր կյանք, այն վերածեցին քաոսի ու գլխիվայր հեղաշրջեցին։ Խոստովանեք, որ դժվար թե ձեր կյանքը պատկերացնեք առանց այս չափազանց կարևոր, բայց վնասակար իրերի։ Eco.am-ն այսօր կներկայացնի այս 2 իրերի կարևոր, բայց և առողջության համար վնասակար կողմերը։

Համակարգիչ

Ժամանակի այս մեքենան մեր կյանք ներխուժեց՝ փոխարինելով գրքերին։ Այն իրականում նախատեսված էր տարատեսակ նորություններին արագ տեղեկանալու համար։ Իհարկե, առաջին հայացքից ամեն ինչ հրաշալի է, տանը նստած կարող ես հայտնվել աշխարհի երազածդ երկրում, բայց՝ վիրտուալ տարբերակով։ Էլ չենք խոսում համաշխարհային գրադարաններից օգտվելու և վերջին նորություններն առաջինն իմանալու  հրաշալի ընձեռնված հնարավորության մասին։ Բայց, քչերը գիտեն, որ համակարգչից 30 րոպեից ավելի օգտվելը խստիվ արգելվում է, քանի որ այն վնասում է․

1․ Տեսողությունը

2․Բթացնում է մտավոր աշխատանքի զարգացումը

3․ Առաջացնում է ողնաշարային մի շարք հիվանդություններ

4․ Գլխացավերը դառնում են հաճախակի

5․ Ավելորդ կիլոգրամների առաջացման պատճառ է դառնում։

Պատահական չէ, որ համակարգչի ստեղծողները՝ չինացիները, համակարգչից օգտվում են շաբաթվա ընթացքում ընդամենը 15-20 րոպե։

Սմարթֆոններ

Այն, որ բջջային հեռախոսը մեր կյանքի անբաժանելի իրն է, անժխտելի փաստ է։ Բջջայինն անհրաժեշտություն է, հատկապես գործարար անձանց համար, քանի որ բացի այն, որ նախատեսված է խոսելու համար, երբեմն ծառայում է և՛ համակարգիչ, և՛ նկարահանող, և՛ ձայնագրող սարք։ Բայց, կարևոր է, որ հեռախոսով խոսելը կամ զբաղվելը չդառնա ժամանց։

Հաճախ նկատում ենք, սրճարաններում, ժամանցի այլ վայրերում, ընկերներով կամ ընտանեկան հավաքույթների ժամանակ, թե ինչպես են բոլորը տարված սմարթֆոններով։ Լավագույն դեպքում, աչքը բջջայինց կարող են կտրել միայն սելֆիի՝ ինքնանկարի դեպքում։

Հատկապես երիտասարդները, երբեմն ուշադրություն չեն դարձնում սմարթֆոնների հասցրած վնասներին։

Գիտնականները պարզել են, որ միայն 1 ժամ հեռախոսով խոսելուց հետո 6 ժամ խախտվում են օրգանիզմի ֆունկցիաները և կենսակերպի հետ կախված լուրջ խնդիրներ առաջացնում։ Այս ամենից հետո արդեն պատկերացնելի է, թե որքան վնաս է հասցվում առողջությանը, երբ բջջայինով ժամերով թափառում ենք սոցիալական կայքերում, կամ խաղեր խաղում՝ մոռանալով բջջային հեռախոսի բուն ֆունկցիան։

Այնուամենայնիվ, թույլ մի՛ տվեք, որ զարգացած տեխնոլոգիաները կառավարեն ձեզ և ձեր կյանքը վերածեն անիմաստ ժամանակահատվածի։ Արդյունքում, կորցնելով լավագույն տարիները՝ կկորցնեք նաև առողջությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել