Սևանի իշխանի մանրաձկան առաջին խմբաքանակն արդեն Սևանա լճում է

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ab%d5%b7%d5%ad%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%b4%d5%a2%d5%a1%d6%84%d5%a1/

Շուրջ 15. 577 հատ Ամառային իշխանի  և 150. 000 հատ Գեղարքունի իշխանի մանրաձուկ բաց թողնվեց Սևանա լիճ, որով ազդարարվեց այս տարվա Սևանի իշխանի 1-ին խմբաքանակի բացթողումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ գերատեսչության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչների հետ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզում մասնակցել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում   5.8 գրամ միջին քաշով շուրջ 15577 հատ Ամառային իշխանի և 1.1 գրամ միջին չափով 150.000 հատ Գեղարքունի իշխանի  մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին:

 

Մանրաձկան  բացթողումն իրականացվել է Ծակքար և Գավառագետ գետերում: Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ նախարարի տեղակալը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և  հիմնադրամի ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։

Նախարարի տեղակալը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով