Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության թեմայով քննարկում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9/

Հուլիսի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։
Հանդիպմանը ներկա էին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, տնօրենի տեղակալներ Գայանե Շահնազարյանը, Գագիկ Սուրենյանը, տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը, Հիդրոլոգիայի ծառայության պետ Էդգար Միսակյանը, Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Նունե Ստեփանյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Սոնա Գրիգորյանը։
Աստղիկ Դանիելյանը ներկայացրեց ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի նպատակն ու գործունեության 4 ուղղությունները`
թարմացված քաղաքական կարգավորիչ և ինստիտուցիոնալ դաշտ,
Սևանա լճի էկոհամակարգի կառավարման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման «Սևան» ազգային պարկի կառավարման կազմ,
երկարաժամկետ զարգացման պլանավորմանը նպաստող միջավայր, այն է՝ երկարաժամկետ պլանների ձևավորման հիմքերի ստեղծում, ճանապարհային քարտեզի մշակում։
տեխնիկական աջակցություն՝ հեղեղված տարածքների մաքրման և անտառվերականգման գործողությունների պլանավորման համար։
Հանդիպման ընթացքում անրադարձ կատարվեց նաև Սևանա լճի ավազանում օդերևութաբանական կայանների բաշխվածությանը։
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, կարևորելով Սևանա լճի բնապահպանական հարցերի շուրջ արդյունավետ համագործակցությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրի հետագա գործունեությանը և միջոցառումներին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով