Սևանա լճի մակարդակն իջել է 2սմ-ով

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%af%d5%b6-%d5%ab%d5%bb%d5%a5%d5%ac-%d5%a7-2%d5%bd%d5%b4-%d5%b8%d5%be/

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.32մ։ Eco.am  սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից Սևանա լճի մակարդակը ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4սմ-ով։

Սեպտեմբերի 18-24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից սեպտեմբերի 24-ը ներառյալ կազմել է 228.234մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 18-24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.421մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 24-ը ներառյալ՝ 89.828մլն. մ³:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով