Հանրապետության գետերում մարտի 28-29-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով, նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ՝
– Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 33.23մլն. մ³-ով,
– Արփի լիճ ջրամբարում` 10.40մլն. մ³-ով,
– Ազատի ջրամբարում՝ 2.15մլն. մ³-ով,
– Մարմարիկի ջրամբարում` 0.97մլն. մ³,
– Ապարանի ջրամբարում՝ 7.19մլն. մ³-ով:
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը
Սևանա լճի մակարդակը՝ մարտի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.45մ (27.03.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մարտի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.343մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից մարտի 27-ը ներառյալ՝ 20.829մլն. մ³:






Թողնել մեկնաբանություն