«Վառելիքի բացակայության պատճառով Ստեփանակերտում չի իրականացվում աղբահանություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի մեջ է»,-ահազանգում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանն ու հավելում, որ պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով խնդիրներ են առաջանում նաև ջրամատակարարման բաշխիչ ցանցերում:
«Գրեթե իսպառ բացակայում են հիգիենայի և լվացքի համար նախատեսված պարագաները: Վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները նույնպես չեն աշխատում: Ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն առաքվում նաև մաշկի խնամքի (բուժման) նպատակով օգտագործվող և հակաալերգիկ դեղամիջոցները: Էլեկտրականության անջատումների պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական և կոսմետոլոգիական սարքավորումները…», – արցախյան խնդիրների մասին բարձրաձայնում է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի» ներկայացուցիչը:




Թողնել մեկնաբանություն