«Սոսու պուրակ» արգելավայրը շարունակում է մնալ ՀՀ պետական սահմաններում

https://eco.am/%d5%bd%d5%b8%d5%bd%d5%b8%d6%82-%d5%ba%d5%b8%d6%82%d6%80%d5%a1%d5%af-%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d5%ac%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%a8-%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af/

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրը, որի տարածքը կազմում է 64.2 հա, գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հերքելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե արգելավայրի կեսն անցել է Ադրբեջանին:

«Հիշեցնենք, որ «Սոսու պուրակ» արգելավայրը ստեղծվել է համաձայն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958թ. սեպտեմբերի 13-ի N 341 որոշման: Այն գտնվում է Հարավային Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային մակրոլանջի ստորոտով անցնող Ծավ գետի ափին, հովտի ողողատային մասում, 700-750 մ բարձրության վրա։ Մինչև 2004թ. «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» գտնվում էր Կապանի անտառտնտեսության կազմում, որը, ըստ էության, պահպանությունն ապահովող լծակներ չուներ։ «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ․ մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ1044-Ն որոշման համաձայն առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության հանձնվել է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայությանը՝ պահպանության և վերականգնման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N1401-Ն որոշման «Սոսու պուրակ» պետական արգելավայրի» սահմանների ճշգրտման և քարտեզագրման արդյունքում արգելավայրի տարածքի չափը կազմել է 64.2 հեկտար»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով