Կապանի համայնքային ոստիկանները մարտի 3-ին և 10-ին բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ՈւԱԶ մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված են եղել ընդհանուր 4 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։
Ըստ աղբյուրի՝ մարտի 8-ին էլ Գորիսի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որը բարձված է եղել 2 խորանարդ մետր փայտանյութով՝ առանց համապատասխան փաստաթղթերի։
Ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները։ Նրանք մարտի 1-ին բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա՝ բարձված 2 խորանարդ մետրից ավելի փայտանյութով՝ դարձյալ առանց փաստաթղթերի։
«Երեք դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են»,- տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։




Թողնել մեկնաբանություն