Ջրային խնդիրները սահմանամերձ գյուղերում․ Տեսանյութ (ՄԱՍ 1)

https://eco.am/%d5%bb%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%b1-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%a5/

44-օրյա պատերազմից և 2021-ի մայիսին ադրբեջանական զորքերի առաջխաղացումից հետո Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի ջրահավաք ավազաններն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ կամ գտնվում են չեզոք գոտում, ինչն անհնարին է դարձրել բնակիչների և համայնքապետարանի կողմից դրանց մաքրումը, որոշ դեպքերում օգտագործումը։ Խնդիրները կապված են նաև այն հանգամանքի հետ, որ համայնքներում դեռևս ջրամատակարարումն իրականացվում է խորհրդային տարիներից մնացած խողովակներով։ Այդ խողովակներն արդեն հնացած են և բնակիչները բողոքում են ջրի մաքրությունից։

Ըստ Ջրային կոմիտեի պատասխանի՝ որոշ համայնքներում ջրի սպասարկումն իրականացնում է համայնքապետարանը, որոշ համայնքներ օգտվում են տեղական աղբյուրներից, արդյունքում բնակիչների խոսքով՝ իրենք սեփական ուժերով են նախաձեռնում ջրի մաքրման աշխատանքները, խմելու ջուրը չի ֆիլտրվում, չի քլորացվում։ Ոռոգման ջրի հետ կապված ևս խնդիրներ կան, մի շարք մարզերում ոռոգման ջուրը ներհամայնքային վեճերի պատճառ է դառնում, քանի որ ջրին մոտ բնակվողները առատորեն օգտագործում են ջուրը և մյուս բնակիչներին այն չի հասնում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով