«Պարող անտառ»․ բնության հրաշքները

https://eco.am/%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%e2%80%a4-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d6%80%d5%a1%d5%b7%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

«Պարող անտառը» կամ «հարբած անտառը» գտնվում է Կալինինգրադի մարզում՝ Կուրշի ազգային զբոսայգում (Куршская коса): Այս մասին անդրադառնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ու մանրամասնում, որ «Պարող անտառը» շատ յուրահատուկ ու զարմանալի երևույթ է, քանի որ այստեղ աճող սոճիները թեքված են ամենաարտասովոր կորագծերով։

Այս յուրահատուկ անտառը տնկվել է 1960-ական թվականներին: Ամբողջ անտառում սոճիներն ունեն սովորական տեսք, և միայն մի փոքր հատվածում ծառերի բները գալարվում են՝ ստեղծելով ամենատարբեր օղակներ:

Հետաքրքրական է այն փաստը, որ գոյություն ունի հստակ սահման սովորական ծառերի և ոլորվածների միջև։ Կան ենթադրություններ, որ թեքվելու պատճառ կարող են լինել գենետիկական առանձնահատկությունները` բնության զանազան երևույթները, վարակների ազդեցությունը, վնասատու միջատները կամ այդ վայրի վրա ազդող յուրահատուկ տիեզերական էներգիան:

Անտառում տիրում է քար լռություն, նույնիսկ թռչունների ձայներ չեն լսվում, չեն հանդիպում կենդանիներ: Այն մարդիկ, ովքեր հասնում են մինչև կենտրոն, ունենում են ուժեղ գլխացավ։

Թե ինչո՞ւ են այդ վայրում ծառերն աճում նման հետաքրքիր ձևով՝ մինչ օրս գիտությանը հայտնի չէ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել