Որքան վնաս է հասցվել շրջակա միջավայրին․ պարզաբանում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը

https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 15.842.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 356.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 36 դեպքով հաշվարկվել է 15.841.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 287.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է  200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է հաշվարկով 1.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 69.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք:

Նախկինում արձանագրված 1  դեպքով նշանակվել է  50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր, որից`

3-ը՝ ընդերքօգտագործում,

2-ը՝ հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման

1-ը՝ ՓՀԷԿ,

1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,

1-ը՝ արտադրություն,

ծառայություններ,

1-ը՝ ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի տրամադրման ծառայություններ։

Նախկինում իրականացված 6 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 1.290.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 489.428 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 1 հանձնարարական։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 581.120 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.195.000 ՀՀ դրամ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել