Որքան վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին

https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%b0-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%be%d5%a1%d5%b5/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, թե որքան վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին, այդ թվում բնությանն ու կենդանական աշխարհին։

Ըստ տեղեկատվության, իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 13 դեպքով հաշվարկվել է 12.080.350 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 14 դեպք, որից 13-ով հաշվարկվել է 12.080.350 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս,  1 դեպքով նշանակվել է  50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 6 դեպք։

Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 932.500 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.859.374 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 10 հանձնարարագիր, որից`

5-ը՝ ընդերքօգտագործում,

2-ը՝ շինարարություն,

2-ը՝ արտադրություն,

1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղիների տրամադրման ծառայություններ,

Նախկինում իրականացված 14 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 28 որոշում՝ 3.340.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 90.323.484 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով