Որքան բուսածածկույթ է այրվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում․ Տեսանյութ

https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%ae%d5%a1%d5%ae%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9-%d5%a7-%d5%a1%d5%b5%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%ad%d5%b8%d5%bd%d6%80%d5%b8%d5%be/

Օգոստոսի 26-ին, ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար ծառայող։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։

 

Ստորև ներկայացված տեսանյութում պարզ երևում է, թե որքան բուսածածկույթ է այրվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և 7 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են 10 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության աշխատակիցներ։

Ժամը 19:30-ին տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Բլրաշեն կոչվող տարածքում առկա են հրդեհի նոր օջախներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբերը, օպերատիվ և ԱԹՍ մասնագիտացված խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 26-ին, ժամը 01:16-ին: Մոտ 1 հա տարածքում այրվում է բուսածածկույթ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել