Որքա՞ն ծառ է փրկվել տեսակավորման շնորհիվ

https://eco.am/%d5%b8%d6%80%d6%84%d5%a1%d5%9e%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc-%d5%a7-%d6%83%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80/

Թափոնները տեսակավորելով փրկում ենք բնությունը. այս պնդումը բնապահպանական միֆ չէ: Տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչությունից, պնդելով՝ թարմ հաշվարկներ ունենք և խոսում ենք թվերով:

Քաղաքացիների տեսակավորած թուղթը հասել է վերամշակման գործարաններ ու նպատակային օգտագործվել:

1 Միայն հոկտեմբեր ամսին փրկվել է 700 ծառ:

2․Վերջին 10 ամսվա ընթացքում հավաքված ու վերամշակված թղթով դուք փրկել եք 7000 հատ 11 մետր բարձրություն ունեցող ծառ:

3Անտառային պայմաններում ամեն ծառ զբաղեցնում է մոտ 9 քմ տարածք: Նշանակում է՝ փրկվել է մոտ 6 հա անտառային տարածք: Իսկ 1 հա անտառն ապահովում է օրական 8 կգ թթվածնով, դա 200 մարդու մեկ օրվա թթվածնային պաշարն է:

Ստացվում է, որ թուղթ ու ստվարաթուղթ տեսակավորելով ԴՈՒՔ ապահովել եք օրական 48 կգ թթվածին, ասինքն՝ 1200 մարդու օրական թթվածնային պաշար:

Երբ տեսակավորման ցուցանիշներն ավելանան, կավելանա նաև փրկված ծառերի քանակը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել