Որո՞նք են օդերևութաբանական վտանգավոր երևույթները

https://eco.am/%d5%b8%d6%80%d5%b8%d5%9e%d5%b6%d6%84-%d5%a5%d5%b6-%d6%85%d5%a4%d5%a5%d6%80%d6%87%d5%b8%d6%82%d5%a9%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%be%d5%b8/

ՀՀ տարածքում դիտվող վտանգավոր օդերևութաբանական երևույթների շարքին են դասվում՝

1․ կարկուտը,

2․հորդառատ անձրևները,

3․ ուժեղ ձյունը,

4․ուժեղ քամիները,

5․ուժեղ մառախուղները,

6․բուքը,

7․սաստիկ շոգերը,

8․ուժեղ սառնամանիքները,

9․երաշտները,

10․ուշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարությունները։

Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ 2023 թվականին հանրապետությունում դիտվել է՝

ուժեղ մառախուղների 39 դեպք, որը 3-ով ավելի է 2022 թվականի և 6-ով՝ 2021 թվականի դեպքերի թվից։

Ուժեղ քամիների դեպքերի թիվն այս տարի կազմել է 14, որը նախորդ 2 տարիների համեմատ ավելացել է 4-ով։

Ուժեղ անձրևներով դեպքերի թիվը նույնպես ավելացել է՝ կազմելով 14 դեպք, 2021 և 2022 թվականներին կազմելով համապատասխանաբար 5 և 3 դեպք։

Ի տարբերություն նախորդ 2 տարիների` 2023 թվականին ուժեղ ձյան դեպքեր չեն գրանցվել։

Ցրտահարությունների դեպքերի թիվը վերջին 3 տարիներին առանձնապես չի փոխվել։

Սաստիկ շոգերով դեպքերի թիվը 2023 թվականին նվազել է՝ կազմելով 9 դեպք, իսկ սաստիկ սառնամանիքներ վերջին 3 տարիներին հանրապետության տարածքում չեն դիտվել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել