Ցրտաշունչ եղանակն իր հետ բերում է ավելորդ սթրես, որի արդյունքում մենք երբեմն կորցնում ենք քունն ու ախորժակը: Eco.am մեդիա հարթակը ներկայացնում է այն մթերքները, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը եւ բարելավել քունը։ Ըստ սննդաբանների առաջին հերթին հարկավոր է ուտել մագնեզիումով հարուստ մթերքներ.
ընկուզեղեն
ազնվամորի
մոշ
թուրինջ
ավոկադո:
Անհրաժեշտ է սննդակարգ մտցնել B խմբի վիտամիններ, որոնք պարունակում են բանջարեղենային աղցանները եւ կանաչեղենը: Օգտակար Օմեգա-3 թթուները մասնակցում են մեկուսացնող միելինային թաղանթի սինթեզին՝ նյարդային բջիջների եւ վերջույթների համար, ինչը բարելավում է նեյրոնների աշխատանքը եւ սթրեսակայունությունը: Դրանք ամենից շատ պարունակում են ձուկը եւ մանր ծովախեցգետինները: Կարևոր է օրաբաժնի մեջ ներառել նաև ամինաթթուներ պարունակվող մթերքները.
նեխուր
բանան
կակաո
Վերոնշյալ թվարկած մթերքները մեծացնում են սերոտոնինի նյարդահորմոնի սինթեզը, որն օգնում է սթրեսից դուրս գալ առանց նյարդային համակարգի համար հետեւանքների»,-նշել է բժիշկ-սննդագետը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սիսեռի, շվեյցարական մանգոլդի, ձվի եւ արեւածաղկի սերմերի վրա:






Գիտությունը և տեխնիկան պարզ է որ կտրուկ զարգացում կունենան,միայն թե 100 հարյուր տարի հետո էլի մի նանոուսապարկ կհայտնվի ու թրքաշխարհը կփորձի բնաջնջել ։։։։