Գարնանային ծառատունկին շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը «Եռաբլուրում», մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։
Ըստ տեղեկատվության, ծառերի մեծ մասը արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300՝ դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները:
Ընդհանուր առմամբ այս տարի Երևանում կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց:
![]()

Օրերս «Եռաբլուր» զինվորական պանթեոնի՝ շուրջ 12 հա զբաղեցնող տարածքում ծառատունկն իրականություն դարձավ։ Իսկ մինչ այդ արդեն նոր անտառտնկարկի հիմնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերի նախագծի շրջանակում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ում ձևավորվել էր մասնագիտական խումբ, որոնք գիտականորեն հիմնավորված մշակել և նախագծել են անտառտնկման և տեղաբաշխման սխեմաներ։
Հիմք ընդունելով տարածքի ռելիեֆի բազմազանությունը, բարդությունը եւ կտրտվածության աստիճանը՝ տարածքը բաժանվել է քառակուսիների։ Յուրաքանչյուր առանձնացված քառակուսու համար կազմվել են հատուկ խառնման եւ տեղաբաշխման սխեմաներ, որոնց տեսականին ընդգրկում է ինչպես դեկորատիվ, այնպես էլ պտղատու տեսակներ։ Հաշվի է առնված տեղանքի քարքարոտության աստիճանը, հողային պայմանները, ինչպես նաեւ տարածքում գոյություն ունեցող գծային էրոզիան՝ ձորակը։
Հատկանշական է․ որ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից «Փառքի անտառը» հիմնվեց հենց հերոսների ծնողների ձեռքերով, որոնք ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ միասին տնկեց շուրջ 4000 ծառ և թուփ։




Թողնել մեկնաբանություն