ՇՄՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

https://eco.am/%d5%b7%d5%b4%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af/

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15։00-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է հանդիպում-քննարկում նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող բնապահպանական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ։
Քննարկման օրակարգային հիմնական հարցերն են․
1․Բնապահպանական արդի հիմնական խնդիրները և դրանցից բխող սպառնալիքները Հայաստանի Հանրապետությունում
2․Շրջակա միջավայրի կառավարման արդյունավետության բարձրացման գործում շահագրգիռ կազմակերպությունների ներգրավման հնարավոր ձևաչափը
3․Այլ (Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառկառավարում, Եղեգիս գետի կիրճի ՓՀԷԿ-եր և այլն)
Հանդիպման օրակարգի ձևավորման հարցում ակնկալում ենք մեր գործընկեր կազմակերպությունների ակտիվությունը, ինչպես նաև կառուցողական մոտեցում խնդիրների առաջադրման և դրանց լուծումների հնարավոր տարբերակների քննարկման հարցում։

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/TNC8StNgAcZenTaMA , մինչև դեկտեմբերի 16-ը, ժամը 15։00։
Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները, հանդիպմանը կարող են մասնակցել 20 կազմակերպություն կամ անհատ գործիչ։
Հանդիպումը տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարությունում
Հասցե` ՀՀ, ք.Երևան,0010, Հանրապետության հրապարակ,
Կառավարության 3-րդ տուն, հեռ. +374 11 818559, Էլ.հասցե` minenv@env.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել