Նորարարական գաղափարների ընդունման հայտ

https://eco.am/%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%a1%d5%b2%d5%a1%d6%83%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0/

«Կանաչ վերականգնման» թեման ընդլայնելու և առկա մարտահրավերների հաղթահարման և ճգնաժամի մեղմման համար շրջակա միջավայրի ոլորտում բարենպաստ նորարարական գաղափարներ առաջարկելու նպատակով իրականացվում է «Greenovation» մրցույթը, որի արդյունքում  մասնակից տարբեր կառույցներ՝ կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, անհատներ և այլն կառաջարկեն տարբեր մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ստեղծագործ լուծումներ: Հայաստանում մրցույթի համար առաջարկվում են հետևյալ հիմնական թեմաները.

Էներգաարդյունավետություն և այլընտրանքային էներգիա՝ ուղղված  կենսավառելիքի (մասնավորապես վառելափայտի օգտագործման) նվազեցմանը

Արոտավայրերի կայուն կառավարում և կենսաբազմազանություն,

Իրազեկության բարձրացման միջոցառումներ՝ վերոնշյալ թեմաներով։

Հաղթող գաղափարն ընտրվելու է ժյուրիի կողմից, և դրա իրականացման համար տրամադրվելու  է 10,000 եվրո գումար:
Մանրամասների համար այցելեք պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով GreenOvation – FAQ (hypeinnovation.com) և մրցույթի ֆեյսբուք սոցիալական էջում՝ https://www.facebook.com/GreeNovation-104165051757259:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով