Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Սևանա լճի մակարդակը փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել` 1900.37մ (20.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից (HMC):
Արփա-Սևան ջրատարով փետրվարի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.179մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից փետրվարի 20-ը ներառյալ՝ 10.876մլն մ³:
Ջրամբարների լցվածությունը փետրվարի 22-ի դրությամբ
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ`
Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 35.0մլն. մ³-ով,
Արփի լիճ ջրամբարում` 10.7մլն. մ³-ով,
Ազատի ջրամբարում՝70մլն. մ³-ով,
Մարմարիկի ջրամբարում` 0.20մլն. մ³,
Ապարանի ջրամբարում` 0.30մլն. մ³-ով:






Թողնել մեկնաբանություն