Երևանի կենդանաբանական այգում գարնանը նախատեսվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Երևանի կենդանաբանական այգուց։
«Մինչ այդ շարունակվում են ընթանալ վագրերի ազատավանդակի շինարարական աշխատանքները, ազատավանդակը կիսվում է երկու մասի»,– աշխատակազմի հետ շաբաթական հանդիպման ժամանակ ասել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանը։
Հանդիպմանը նաև քննարկվել են մի շարք հարցեր կապված կենդանիների ձմեռանոցների և ջեռուցման հետ. ազատավանդակներում առկա են ջեռուցվող փակ շինություններ։ Այս օրերին վագրերի ազատավանդակը բաժանվում է երկու մասի, ինչը հետագայում հնարավորություն կտա երկու վագրերին էլ միաժամանակ տեսնելու։




Թողնել մեկնաբանություն