«Միասին հաղթահարենք երաշտը»․ հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

https://eco.am/%d5%b4%d5%ab%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a1%d5%b0%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a5%d6%80%d5%a1%d5%b7%d5%bf%d5%a8%e2%80%a4-%d5%b0%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d5%bd/

Հունիսի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն այս տարի կրում է «Միասին հաղթահարենք երաշտը» կարգախոսը։ Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ.-ի հունիսի 17-ին և ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 26-ին:

Կաևորելով միջազգային խմբակցությունների ջանքերի միավորումը գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման գուրծընթացում`   գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ՄԱԿ-ի գլխավորությամբ հաստատել ժամանակակից խնդրիների մասին ամենակարևոր կոնվենցիաները՝

1․Կենսաբազմազանության պահպանման մասին ՄԱԿ-ի կոնվենցիա

2․Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա

3․Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիա:

Կոնվենցիայի նպատակն է անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան վավերացրել է  1997 թվականին և հանդիսանում է  Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ:

«Անապատացում» տերմինը պետք չէ ընկալել որպես գոյություն ունեցող անապատների տարածքի մեծացում կամ նորերի առաջացում։ Այն բարդ և համալիր երևույթ է, որը կլիմայի փոփոխության և չորայնացման արդյունք է։

Անապատացումը, որպես գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր, ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր գործընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը: Այդ է պատճառը, որ անապատացման դեմ պայքարն ընդգրկում է ոչ միայն բնական էկոհամակարգերի, դրանց բաղադրիչների և բնական պաշարների պահպանության ու օգտագործման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, այլև շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը նպաստող այնպիսի գործոնների ազդեցության մեղմացմանն ուղղված ջանքերի, ինչպիսիք են սոցիալական և տնտեսական գործոնները: Աշխարհում տարեկան 12 մլն հեկտար տարածք անապատի է վերածվում։

Անապատացման հիմնական չափանիշներն են՝

1 խոնավության գործակցի նվազման միտումը,

2․ օդի և հողի ջերմաստիճանի օրական տատանումների մեծացումը,

3․ տեղումների քանակի նվազումը,

4․ հողագոյացման բնույթի փոփոխությունը,

5․ կենսաբազմազանության նվազումը,

6․ գետերի հոսքի նվազումը և այլն։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով