Հունիսի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այն այս տարի կրում է «Միասին հաղթահարենք երաշտը» կարգախոսը։ Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ.-ի հունիսի 17-ին և ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 26-ին:
Կաևորելով միջազգային խմբակցությունների ջանքերի միավորումը գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման գուրծընթացում` գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ՄԱԿ-ի գլխավորությամբ հաստատել ժամանակակից խնդրիների մասին ամենակարևոր կոնվենցիաները՝
1․Կենսաբազմազանության պահպանման մասին ՄԱԿ-ի կոնվենցիա
2․Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա
3․Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիա:

Կոնվենցիայի նպատակն է անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան վավերացրել է 1997 թվականին և հանդիսանում է Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ:
«Անապատացում» տերմինը պետք չէ ընկալել որպես գոյություն ունեցող անապատների տարածքի մեծացում կամ նորերի առաջացում։ Այն բարդ և համալիր երևույթ է, որը կլիմայի փոփոխության և չորայնացման արդյունք է։
Անապատացումը, որպես գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր, ներառում է շրջակա միջավայրում ընթացող անցանկալի և աղետաբեր գործընթացների ու դրանց հետևանքների ամբողջությունը: Այդ է պատճառը, որ անապատացման դեմ պայքարն ընդգրկում է ոչ միայն բնական էկոհամակարգերի, դրանց բաղադրիչների և բնական պաշարների պահպանության ու օգտագործման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, այլև շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը նպաստող այնպիսի գործոնների ազդեցության մեղմացմանն ուղղված ջանքերի, ինչպիսիք են սոցիալական և տնտեսական գործոնները: Աշխարհում տարեկան 12 մլն հեկտար տարածք անապատի է վերածվում։

Անապատացման հիմնական չափանիշներն են՝
1․ խոնավության գործակցի նվազման միտումը,
2․ օդի և հողի ջերմաստիճանի օրական տատանումների մեծացումը,
3․ տեղումների քանակի նվազումը,
4․ հողագոյացման բնույթի փոփոխությունը,
5․ կենսաբազմազանության նվազումը,
6․ գետերի հոսքի նվազումը և այլն։






Թողնել մեկնաբանություն