Հունիսի 16-21-ը Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոն վարչական շրջանում հունիսի 16-ին, 18-ին, 20-ին,
Նոր Նորքում՝ հունիսի 18-ին,
Շենգավիթում՝ հունիսի 17-ին, 18-ին և 20-ին,
Արաբկիրում՝ հունիսի 17-ին, 18-ին, 20-ին և 21-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում հունիսի 18-21-ը։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Իսկ հունիսի 11-17-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև Հայաստանի այլ քաղաքաներում․
Արարատում հունիսի 12-17-ը,
Հրազդանում՝ հունիսի 11-ին և 17-ին,
Վանաձորում՝ հունիսի 12-ին և 17-ին,
Ալավերդիում՝ հունիսի 13-ին և 17-ին։






Թողնել մեկնաբանություն