Մթնոլորտում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Երևանում և որոշ մարզերում

https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-2/

Փետրվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և որոշ մարզերում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից»։

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,

Շենգավիթում՝ փետրվարի 18-ին, 20-ին,

Նոր Նորքում՝ փետրվարի 18-20-ը և 22-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Կենտրոնում փետրվարի 17-ին, 19-ին, 20-ին,

Արաբկիրում՝ փետրվարի 18-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Իսկ փետրվարի 13-19-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

Արարատում և Հրազդանում փետրվարի 13-ին,

Վանաձորում՝ փետրվարի 13-ին, 15-ին և 19-ին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով