Սեպտեմբերի 14-21-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանում և երկու մարզում։
Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացավ, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոն վարչական շրջանում ՝ սեպտեմբերի 16-ին, 19-21-ը,
Արաբկիրում՝ սեպտեմբերի 16-ին,
Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին,
Շենգավիթում՝ սեպտեմբերի 19-ին։
Ըստ տեղեկատվության, ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝
Կենտրոնում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
Նոր Նորքում՝ սեպտեմբերի 14-19-ը, 21-ին,
Արաբկիրում՝ սեպտեմբերի 16-ին, 20-ին և 21-ին։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև 2 մարզում՝
Հրազդանում՝ սեպտեմբերի 12-ին և 16-ին,
Վանաձորում՝ սեպտեմբերի 16-ին։




Թողնել մեկնաբանություն