Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Կառավարությունն օրենդրական փոփոխություններ է նախատեսում

https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d5%a4%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf/

Eco.am սոցիալական հարթակը պարբերաբար անդրադառնում է Հայաստանի տարածքում Մթնոլորտային օդի աղտոտվածությանը, որը թերևս վերջին շրջանում գերազանգել է նորմայի բոլոր սահմանները։ Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կլինեն, այդ մասին այսօր քննարկվեց Կառավարության նիստում։ ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»  և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն այսօր գործադիրը հավանության արժանացրեց։ Ըստ որի, իրավական հենքի ստեղծման միջոցով կապահովվի մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը` ժամանակակից մոտեցումներին համապատասխան և կայուն զարգացման համատեքստում:

Արդյունքում, օրենքի նախագծով՝

Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում՝ օդի որակի գնահատման համար: Ավելացվել են դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլնի հետ:

Ամրագրվել են մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, մասնավորապես՝

1․ մթնոլորտային օդի որակի գնահատման մասով.

«կրիտիկական մակարդակ» հասկացությունը, ինչպես նաև դրա որոշման մեթոդները, կիրառումն, աղտոտվածության մոնիթորինգի և վերահսկողության լիազորությունների սահմանումը,

2․ անշարժ աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով.

«տեխնիկական նորմատիվների» և «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» որոշման մեթոդների կիրառումը,

3․ շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով.

արգելքի պահանջները և դրանք կիրառելու իրավասությունները:

4․ արտանետումների հաշվառման մասով.

վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների (անշարժ և շարժական աղբյուրներից) միասնական հաշվառման, այդ թվում՝ ջերմոցային գազերի ցանկի, ջերմոցային գազերի գույքագրման դրույթը:

Կներդաշնակեցվեն  աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշները, արտանետումների սահմանափակման նպատակով և  զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը:  Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության  կառավարումը, և կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը:

Կապահովվի գործող ոլորտային ներպետական և Եվրոպական Միության ոլորտային օրենսդրության ներդաշնակեցում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով