«Տնտեսական աճը չպետք է կանգնի մթնոլորտային օդի խստացումների արդյունքում, պարզապես կազմակերպությունները պետք է կարողանան այդ նոր տեխնոլոգիաները ներդնելով տնտեսական աճը չկանգնեցնելու միտում ունենան, սա է մեր հիմնական խնդիրը»,- Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացնելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Ըստ նախարարի տեղակալի օրենսդրական փաթեթով խստացվել է նաև վարչարարությունը և մեկ տավա ընթացքում կրկնակի խախտման դեպքում նախատեսվում է տնտեսվարողի գործունեության կասեցում, ինչը չկար նախկինում: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում 1994 թվականից ի վեր առաջին անգամ է կատարվում փոփոխություն: Այս պահին փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորությամբ, այլև արդիականացման անհրաժեշտությամբ:
Օրենքը հիմնովին լրամշակվել է: Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում օդի որակի գնահատման համար: Ավելացվել են նաև դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլնի հետ:
Նախարարի տեղակալը խոսել է նաև արտանետումների նվազեցման համար տնտեսվարողների մոտ նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտության մասին:
Օրենսդրական փաթեթով վարչական պատասխանատվություն է նախատեսվում արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում այրելու համար:





Թողնել մեկնաբանություն