Լողափում հանգստի մեկնելիս հաճախ, լողազգեստի տակից երբեմն տգեղ արտահայտված ցելյուլիտը, նախ բարդութավորում, ապա փչացնում է արձակուրդային տրամադրությունը։
Eco.am-ն առանձնացրել է մթերքների կարելիների ու չի կարելիների ցուցակ, թե ո՞ր մթերքներից հրաժարվել, և ի՞նչ ուտել՝ ցելյուլիտից ազատվելու համար։
Կարելի է
1․ Շամպինիոն– Այս մթերքը հանդիսանում է որպես պանտոտենաթթվի աղբյուր, որը կարգավորում է ներբջջային նյութափոխանակությունը։
2․ Բանան– Որպես սիլիցիումի աղբյուր, որից կազմվում են շարակցական հյուսվածքների բջիջները։
3․ Ցիտրուսներ – Որոնք C վիտամինի աղբյուր են և նպաստում են մաշկի առաձգականության պահպանմանը։
4․ Տանձ – Որպես ցինկի աղբյուր, որը մասնակցում է կոլագենի ստեղծմանը։
5․ Անանաս – Կարգավորում է նյութափոխանակությունը։
6․ Վարսակի փաթիլներ – Նպաստում են մաշկի առաձգականության պահպանմանը։
7․ Սալորաչիր կամ ծիրանաչիր – ցանկալի է ուտել քնելուց առաջ, քանի որ խթանում են աղիների աշխատանքը։
8․ Կանաչ թեյ– Պետք է խմել օրը երկու անգամ, ընդ որում՝ թուրմը պետք է պատրաստել ոչ թե եռացրած, այլ տաք ջրով։
9․ Թթու կաղամբի հյութ – Ցանկալի է խմել մեկ բաժակ՝ նախաճաշից առաջ։
Չի կարելի
1․ Ապխտած երշիկներ
2․ Ալկոհոլ
3․ Լուծվող սուրճ
4․ Գազավորված քաղցր ըմպելիքներ
5․ Շաքար
6․ Աղ
7․ Խմորեղեն
8․ Սպիտակ հաց
9․ Մակարոնեղեն։





Թողնել մեկնաբանություն