Մեծ ծառատունկ՝ Դարակերտ համայնքում

https://eco.am/%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6%d5%af%d5%9d-%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%bf-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b5%d5%b6%d6%84%d5%b8%d6%82%d5%b4/

Մասիսի շրջանի Դարակերտ համայնքում օրերս համայնքի տարբեր ուղղություններով տեղի է ունեցել մեծ ծառատունկ։

Ինչպես Eco.am  սոցիալական հարթակին տեղեկացրին համայնքից, վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ, հերոս նահատակներին նվիրված հուշարձանի տարածքում, հերոսածին մայրերի հետ միասին տնկել են եղևնիներ։

Ծառատունկի երկրորդ ուղղությունը եղել է հենց վարչական ղեկավարի նստավայրի տարածքը, որտեղ ևս իրականացվել է ծառատունկ: Տնկվել են դեկորատիվ ծառեր՝ գեղեցկացնելով բակային տարածքը:

Ծառատունկի երրորդ ուղղությունը համայնքից դուրս եկող ճանապարհի երկու կողմերն էին: Այդ հատվածում տնկվել են դեկորատիվ ծառեր, ինչպես նաև իրականացվել գարնանային էտ և ծառերի բների կրապատում:

«Համայնքի կանաչապատման ծրագրին հետևողական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ: Խնդրում եմ հիշենք, որ մենք պարտավոր ենք մաքուր պահել և խնամել հերոս նահատակների հուշարձանի տարածքը»,- հորդորում և պարտադրում են նախաձեռնողները:

Ի դեպ, ծառատունկին մեծ եռանդով մասնակցել են նաև Դավիթ Լադոյանի անվան դպրոցի աշակերտները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով