Մեծ թափով շարունակվում է Սևանի՝ «կապանքներից ազատման» գործընթացը

https://eco.am/%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%be-%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab%d5%9d-%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1/

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում  շարունակվում է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը։
Այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր  նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ։
Ներկայումս աշխատանքներն իրականացվում են Սևանի հանրային լողափում, հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ գտնվող լճափնյա հատվածներում։
Սևանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսվարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։
Բավականին մեծածավալ աշխատանքներ են ընթանում, սակայն դրանց ծավալը կախված է նաև «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների ոչ բավարար հզորության հետ։ Արդեն մեկնարկել են այդ կարողությունների ընդլայնման և հզորացման գործընթացը. շուտով ձեռք կբերվի նոր տեխնիկա, որի կիրառմամբ էլ ավելի մեծ թափով  կընթանան լճի առափնյա հատվածներն արժանավայել տեսքի բերելու և կարգուկանոն հաստատելու աշխատանքները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով