Ձմռան սպիտակ հեքիաթի օգուտն ու վնասը՝ բնության համար

https://eco.am/%d5%b1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%ba%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a5%d6%84%d5%ab%d5%a1%d5%a9%d5%ab-%d6%85%d5%a3%d5%b8%d6%82%d5%bf%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd%d5%a8%d5%9d/

Առաջիկա օրերին օդերևութաբանները Հայաստանում կանխատեսում են 0-ից ցածր ջերմաստիճան՝ մինչև -15 աստիճան։ Օդերևութաբանները, այգեգործները պնդում են, որ, գարնանը, բնության զարթոնքի համար, առավել նպաստավոր է ձյունը, քան՝ սառնամանիքը։ Ինչ խոսք, մարդկության համար ձյունն ու սառնամանիքը իրենց հետ բերում են անհարմարություններ՝ պատահարներ, ցրտահարություն և այլն, բայց դրանք ժամանակավոր են։

Eco.am սոցիալական հարթակն ուսումնասիրել ու ներկայացնում է ձմռան սպիտակ հեքիաթի օգտակար ու վնասակար կողմերը՝ բնության համար։

Այսպիսով․ թեպետ ձյունն իր ծանրությամբ կարող է վնասել բույսերին, բայց այն նաև շատ օգտակար գործ է անում:

1 Ձյան ծածկույթը հիանալի պաշտպանիչ շերտ է, առանց որի ցուրտ ջերմաստիճանը կարող է խորը սառեցնել հողը, ինչն էլ վնասում է թփերի և ծառերի արմատային համակարգերը: Բույսերի բջիջներում պարունակվող ջուրը կարող է սառչել՝ վնասելով բջիջների պատերը։ Բույսերը կարող են սևանալ կամ կիսաթափանցիկ տեսք ունենալ:

2․Ձյան ծածկույթը նաև պաշտպանում է բույսերը ձմեռային դաժան, չորացող քամիներից: Այն նաև հիանալի պաշտպանիչ է բեռնարկղերում գտնվող բույսերի համար:

3․Ձյան շերտը պաշտպանում է նաև ծառերի և թփերի արմատային համակարգը, ապահովում է հողի հետագա խոնավությունը:

4․ Որոշ բույսեր իրականում ցուրտ ժամանակաշրջանի կարիք ունեն, օրինակ՝ սիզախոտի համար ձյան շերտը նպաստավոր է: Հատկապես նոր ծլած սիզախոտը, երբ մնում է ձյան տակ, ցրտահարությունից պաշտպանվում է: Գարնանն այն շարունակում է ակտիվ «աշխատել»: Դա վերաբերում է նաև բազմամյա ծաղիկներին: Ձյունը «յուրահատուկ ջերմոց» է դառնում ծաղիկների համար: Գարնան բացվելուն պես, դրանք նորից թարմ ու գեղեցիկ տեսք են ունենում:

Ասում են, որ վարդերն ավելի լավ են ծաղկում ծանր ձմռանից հետո, իսկ խնձորներն ու տանձերը ավելի շատ պտուղներ են տալիս:

Ձյունն ու հողը

Թեյլորի այգեգործության հանրագիտարանում ձյունը կոչվում է «աղքատ մարդու պարարտանյութ»: Երբ այն ընկնում է մթնոլորտով, ազոտը և ծծումբը միանում են փաթիլներին: Երբ ձյունը հալվում է, այդ տարրերն ներծծվում են հողի մեջ և կլանում բույսերը։ Ազոտը անհրաժեշտ է բույսերի աճի համար:

Ձյունը օգնում է պահպանել խոնավությունը հողում ձմռանը և ջուր է մատակարարում հողին, երբ այն հալվում է գարնանը: Սա դանդաղորեն ջրում է բազմամյա բույսերը: Սառեցման և հալեցման գործընթացը բարելավում է հողի կառուցվածքը: Այն ավելի է թեթևացնում հողը և հեշտացնում է բույսերի արմատավորումը՝ առաջացնելով արտադրողականության բարձրացում:

Ձյան վնասակար կողմը

Ձյունառատ եղանակը ունենում է իր բացասական, երբեմն նաև անդառնալի  հետևանքները՝ բնության համար։

1․ Ծառերի ճյուղերի վրա առատ ձյան ծանրությունը կարող է ճեղքել կամ կոտրել դրանք, ինչն էլ հնարավոր է հանգեցնի բույսերի անկման կամ արմատախիլ անելուն։

2․ Ձնհալը և նորից սառչելը բույսերի և ծառերի վրա կարող է առաջացնել սառույցի կուտակում, ինչը կարող է նաև վնաս պատճառել:

3․Ձմեռը  ծանր է մշտադալար բույսերի, հատկապես լայնատերև տեսակների համար: Նրանք արդեն դժվարությամբ են ջուր հանում սառած հողից, բայց, երբ արևի լույսը արտացոլվում է ձյան վրա, տերևներից էլ ավելի շատ խոնավություն է դուրս գալիս:

4․ Ուշ ձյունը կարող է ծանր լինել այն բույսերի համար, որոնք վաղ են ծաղկում, թեև նրանցից շատերը բավականին կոշտ են և շատ լավ կդիմակայեն ձմռանը:

Ի դեպ

Խորհուրդ չի տրվում սառը եղանակին էտել ծառը, բայց եթե առատ ձյան ծանրությունից կոտրել է ծառի ճյուղը և ստիպված եք այն կտրել, ապա հիշե՛ք, որ այն ավելի վտանգավոր կարող է դառնալ, քան կտրված մասի թեկուզ 10 սմ ցրտահարումը:

Ձյունը որպես բնության գեղեցկություն

Ինչևէ, եկեք չժխտենք ձյունածածկ այգու գեղեցկությունը: Ճապոնացիները ձյունը համարում են իրենց այգու ցուցադրության կարևոր մասը: Նրանք օգտագործում են հատուկ ձյուն դիտելու լապտերներ, որոնք տեղադրված են այգիների շուրջը՝ էքսկուրսիաների համար: Նրանք ձյան փաթիլներին, որոնք զարդարում են ծառի ճյուղերը, անվանում են սեկկա կամ ձյան ծաղկում։

Կախարդական է, երբ կանգնած եք ու ձեր շուրջը թափվում է փափուկ ու մեծ փաթիլներով ձյունը, երբ ամեն ինչ պատված է ձյունով, լանդշաֆտը խաղաղ է ու անշարժ, ձյունը փայլում է, և ամեն ինչ սպիտակ է ու մաքուր:

Ինչևէ, ձյունն առաջարկում է ընդմիջում այգեգործական գործերից: Ժամանակն է ծածկվել տաք ծածկոցով, վերցնել մի բաժակ տաք շոկոլադ և մի քանի լավ բույսերի կատալոգներ և սկսեք պլանավորել գարունը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։