Ձմռանը դիմադրողականությունը պահպանեք ցիտրուսային մրգերի օգնությամբ

https://eco.am/%d5%b1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d5%b2%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5/

Կիտրոնը, թուրինջը, նարինջը մանդարինը և մյուս ցիտրուսային մրգերը ձմռան գալուն պես դառնում է մեր սեղանի ամենօրյա զարդը։ Eco.am մեդիա հարթակն այսօր կներկայացնի ցիտրուսային մրգերի օգտակարությունը, որոնք մեր օրգանիզմն ապահովում են կարևոր ու թարմ վիտամիններով։

Ցիտրուսային մրգերը օգտակար են

Օրգանիզմը վիտամիններով և հանքային նյութերով ապահովելու համար պետք է օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն ուտել, որից 200 գրամը պետք է ցիտրուսային լինեն։ Ցիտրուսային մրգերի մեջ շատ է հատկապես C վիտամինը, որը չի քայքայվում նույնիսկ եռման աստիճանի հասնելիս, ինչը շատ կարևոր է։

Դեռ հին ժամանակներում, երբ վիտամինների մասին ոչ ոք ոչինչ չգիտեր, ցիտրուսային մրգերով բուժում էին լնդախտը։ Ցիտրուսային մրգերն անփոխարինելի են նյութափոխանակության խանգարում ունեցողների համար, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ B վիտամին, կալցիումի, պղնձի, երկաթի և ֆոսֆորի աղեր։

1․Կիտրոնը օգտագործում էին վերքերը լավացնելու համար։ Թոքային հիվանդություններով, բարձր ճնշումով, ռևմատիզմով տառապող մարդկանց նույնպես բուժում էին կիտրոնով։

Այսօր էլ ժամանակակից բժշիշկները խորհուրդ են տալիս կիտրոն օգտագործել վիրուսային և վարակիչ հիվանդություններ ժամանակ, վիրահատություններից հետո և զանազան վնասվածքների դեպքում։

Բարձր ջերմության և վիրուսային հիվանդությունների դեպքում հատկապես օգտակար է կիտրոնի հյութով ջուր խմելը։

2․ Թուրինջը կամ Գրեյպֆրուտը կարելի է առանձնացնել ցիտրուսային մրգերի շարքում։ Այն նպաստում է անոթների ամրացմանը, բարենպաստ է ազդում մարսողական օրգանների՝ հատկապես աղիքների և լյարդի վրա։

Մեծ է թուրինջի դերը նաև արյան ճնշման իջեցնելու գործում, այս միրգը թարմացնում է և ուժ հաղորդում հոգնածության դեպքում։ Իսկ ահա շաքարային դիաբետով տառապողները պետք է զգուշությամբ վերաբերվեն այդ մրգին։

3․Նարինջն իր առանձնահատուկ տեղն ունի ցիտրուսային մրգերի շարքում։ Այն ոչ միայն համեղ է, այլև հակամանրէային և հակասնկային հատկություններ ունի։

Ցիտրուսային մրգերի ամենակարևոր առավելությունը դրանց հագեցվածությունն է վիտամիններով։ Եթե մյուս մրգերը մի քանի ամիս պահելուց հետո կորցնում են իրենց օգտակար վիտամինները, ցիտրուսային մրգերը դեռ շատ երկար պահպանում են դրանք։

Ավիտամինոզը կանխելու գործում դրանք անփոխարինելի են, հատկապես սիրված են և շատ են օգտագործվում ցիտրուսային մրգերի հյութերը, որոնք հագեցած են C և P վիտամիններով, կալիումով, ֆոլիաթթվով։ Բայց դրանք պետք է օգտագործել զգուշությամբ։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս հյութը բացել եռացրած ջրով, որպեսզի այն բացասաբար չազդի ստամոքսի վրա։

Որոշ մարդկանց մոտ ցիտրուսային մրգերը կարող են բարդություններ առաջացնել, օրինակ՝ ալերգիաներ։ Սակայն, պետք է ուշադիր լինել, քանի որ գուցե ոչ բոլոր ցիտրուսային մրգերն են վատ ազդում ձեր վրա։ Դրա համար մի տեսակի մրգի պատճառով չարժե հրաժարվել բոլոր ցիտրուսներից։ հատկապես պետք է ուշադիր լինել երեխաների դեպքում, քանի որ նրանք ավելի շատ են հակված ալերգիկ հիվանդությունների և դիաթեզի։

Ցիտրուսային մրգերը հակացուցված են

Ստամոքսի խոցի, տասներկումատնյա աղիքի խոցի, գաստրիտի դեպքում։ Այս մրգերի թթվայնությունը բացասաբար են ազդում նաև ենթաստամոքսային գեղձի վրա։ Այդ առումով, չափազանց վնասակար են հատկապես ցիտրուսային մրգերի հյութերը։

Այս մրգերի հետ պետք է զգույշ լինել նաև դեղամիջոցներ ընդունելու ընթացքում։ Օրինակ՝ թուրինջը անհամատեղելի է դեղամիջոցների հետ։ Իսկ կիտրոնի հյութը,  պարունակվող թթուների պատճառով, քայքայում է ատամների էմալը և ստամոքսի լորձաթաղանթը։

Այնպես որ հաշվի առեք այս ամենը և կերեք հնարավորինս շատ միրգ և բանջարեղեն, այդ թվում ցիտրուսային մրգեր։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով