2008 թվականից ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է ԱՀԿ-ի Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան, ըստ որի ամեն տարի հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում ճանաչվել են ՄԱԿ-ի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մրցանակակիր` ծխախոտի դեմ պայքարի համապարփակ օրենք ընդունելու համար:
Ներկայումս միացել է աշխարհի 182 երկիր: Կոնվենցիայի դրույթները պարտադիր են այն վավերացրած երկրների համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի ծխախոտը 8 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, որից 1,2 միլիոնը՝ երկրորդային ծխի ազդեցությամբ:
Ըստ մասնագետների վերլուծության, եթե անհրաժեշտ միջոցառումներ չտարվեն, ապա 2030 թվականին ծխախոտի հետեւանքով մահերի թիվը կարող է գերազանցել 8 միլիոնը:
2020 թվականին Հայաստանն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, ըստ որի ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը արգելվում է,
1․ 18 տարին չլրացած անձանց,
2․ ինքնասպասարկմամբ, ինչպես նաև ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով,
3․բաց տուփով կամ հատով վաճառքը,
4․ թատերահամերգային, թանգարանային, գրադարանային կենտրոնների, կինոթատրոնների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հատկացված (նրանց զբաղեցրած) տարածքների ներսում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, ինչպես նաև առողջապահական, կրթական և մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերի մուտքերից ուղիղ գծով մինչև 10 մետր հեռավորության վրա։
Ծխախոտի օգտագործումն արգելվում է
1․ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում,
2․մանկապատանեկան մարզական կազմակերպությունների շենքերում
3․ուսումնական հաստատություններում և դրանց մուտքերից ուղիղ գծով մինչև հինգ մետր հեռավորության վրա,
4․համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում,
5․ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,
6․պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում,
7․ վարորդի կողմից մասնավոր ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում՝ ընթացքի ժամանակ,
8․հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ,
9․ hյուրանոցային տնտեսության օբյեկտներում,
10․աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից,
11․առևտրի կենտրոններում,
12․հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում,
13․ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները:
14․արգելվում են գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:
2022 թվականի հունվարի 1-ից արգելվում է`
1․հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում,
2․ ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում,
3․մարտի 15-ից արգելվում է օգտագործումը` հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա:






Թողնել մեկնաբանություն