ՀՀ-ում փետրվարի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի նոր սակագին է գործում

https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%a5%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%ab-1-%d5%ab%d6%81-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%a7%d5%ac/

Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 1.22 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվել էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները:

Նոր սակագների համաձայն`  110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ,  գիշերային սակագինը ` 29.48 դրամ, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կկազմի 35.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը սահմանվել է 41.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ:

Ինչ վերաբերում է 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողներին (բնակչության զգալի հատվածը), ապա ցերեկային սակագին սահմանվել է  44.98 դրամ` նախկին 46.2-ի դիմաց, գիշերային սակագին` 34.98 դրամ: Սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար էլ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի  40 դրամ, գիշերային սակագինը` 30 դրամ:

Ինֆոգրաֆիկան՝ ըստ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել