Հայ բժիշկն արժանացել է Նոբելյան մրցանակ

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a2%d5%aa%d5%ab%d5%b7%d5%af%d5%b6-%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b6%d5%b8%d5%a2%d5%a5%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d6%80%d6%81%d5%a1%d5%b6/

Գիտնականներ Դևիդ Ջուլիուսը և Արտեմ Պատապուտյանը արժանացել են Նոբելյան կոմիտեի բժշկագիտության բնագավառում 2021 թվականի մրցանակին։ Հեղինակավոր այդ մրցանակին գիտնականներն արժանացել են այն ուսումնասիրության համար, թե ինչպես են կենդանի օրգանիզմները զգում ջերմությունը։ Գիտնականները ժամանակին հայտնաբերել են մոլեկուլներ, որոնք արձակում են կենսաքիմիական ռեակցիաներ, որոնք հանգեցնում են տաքության, ցրտի կամ հպումների զգացման:

Ջուլիուսը ծնվել է 1955 թվականին Նյու Յորքում, դոկտորական աստիճան է ստացել 1984 թվականին Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում, իսկ հետագայում տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ եւ աշխատում է մինչ օրս:

Պատապուտյանը ծնվել է 1967 թվականին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում, իսկ այնուհետեւ տեղափոխվել է Լոս Անջելես: Այնտեղ նա ատենախոսություն է պաշտպանել Կալիֆոռնիայի Փասադենայի Տեխնոգիական ինստիտուտում: Այժմ գիտնականն աշխատում է Կալիֆոռնիայում Լա Հոյայի Scripps Research ամերիկյան ոչ առեւտրային բժշկագիտական հետազոտական կենտրոնում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել