Օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել են ապօրինի փայտանյութի տեղափոխման մի քանի դեպք։ Այդ մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, որը հորդորում է չխախտել բնապահպանական օրենսդրությունը և դրսևորել օրինապահ վարքագիծ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, օրենքով վերապահված իրենց գործառույթներն իրականացնելիս, մասնավորապես հայտնաբերել են մեծ ծավալի փայտանյութ տեղափոխող Զիլ և Կամազ մակնիշի ավտոմեքենաներ, ընդհանուր մոտ 50խմ շինափայտով բեռնված։ Ընդ որում Կամազ մակնիշի ավտոմեքենայում բեռնված շինափայտը քողարկված է եղել վառելափայտով։
Հայտնաբերված իրավախախտումները փաստաթղթավորվել են և փոխանցվել ՀՀ ոստիկանություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։
Ի դեպ, նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է նաև որսագողության դեպքեր, առգրավվել է ապօրինի որսված 11 հատ լոր տեսակի թռչուն, 1 հատ նապաստակ։ Ապօրիինի որսի ընթացքում օգտագործված թվով 5 որսորդական զենքերը ևս առգրավվել են։






Թողնել մեկնաբանություն