Հայաստանում սպասվում է մինչև +40 +42 աստիճան ջերմություն

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-40-42-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1/

Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40 +42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 18-ին, 22-23-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում հուլիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21 +23, վաղը ցերեկը՝ +38+40:

Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +29 +34,
Կոտայքի լեռներում գիշերը` +11 +16, ցերեկը` +29 +34,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +35+37,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +29 +34,
Լոռիում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +29 +34,
Տավուշում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +33 +37,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29 +34,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +36 +38,
Արարատում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +39 +40,
Արմավիրում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +39 +40,
Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29 +34,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +39 +40,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +36 +39,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +31 +35,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +36 +39:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել