Հայաստանում էլեկտրամոբիլների բոլոր լիցքավորման կայանների մասին կարելի է տեղեկանալ հավելվածի շնորհիվ

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%b8%d5%a2%d5%ab%d5%ac%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80/

Հայաստանում էլեկտրական մեքենաների ներկրումն ազատված է մաքսատուրքից ու ավելացված արժեքի հարկից, արդյունքում մեր երկրում օրեցօր ավելանում են էլեկտրամոբիլները, որոնք չեն աղտոտում շրջակա միջավայրը։ Սակայն, էլեկտրամոբիլների համար, ենթակառուցվածքները Հայաստանում դեռ բավարար չեն, բայց Plug.am–ի էնտուզիաստների նախագծի շնորհիվ, հոկտեմբերի 1-ի դրությամբ, արդեն Հայաստանի ողջ տարածքում տեղադրվել են 25 էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ, որոնց շնորհիվ հարյուրավոր էլեկտրամոբիլիստներ որոշում են կայացրել ձեռք բերել նման մեքենա։

Ի դեպ, բոլոր էլեկտրո մեքենաները ցանցից օգտվում են անվճար։

«Մենք ոչ առևտրային կազմակերպություն ենք, և մեզ համար վերջնական նպատակը շահույթը չէ, այլ ենթակառուցվածքի զարգացումը և տրանսպորտի մաքուր տեսակի քարոզչությունը և ավելի լայն` մեր երկրում կանաչ տնտեսության զարգացումը։ Կարծում եմ, որ ամբողջ երկրում մատչելի լիցքավորման կայանների առկայությունը կփոխի մարդկանց մտածողությունը և խթան կհանդիսանա ավելի շատ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար։ Մեր խնդիրն է ցույց տալ, որ էլեկտրամոբիլ կարելի է ունենալ։ Եվ այդ ժամանակ մարդիկ կտեսնեն, որ կարելի է լիցքավորվել, եթե ոչ անվճար, ապա ամեն դեպքում ավելի էժան, քան հիմա», – ասում է Plug.am նախագծի համակարգող Կարեն Դերձյանը։

Այն գործում է «Հայաստանի էներգետիկ գործակալություն» հիմնադրամի և Էներգետիկայի հայկական ընկերության (ոչ առևտրային կազմակերպություն, որն ընդհանուր առմամբ քարոզում է մաքուր էներգիա)։ Նրանց նախագիծը` էլեկտրական լցակայանների ցանցը, 50 հազար դոլար ֆինանսավորում է ստացել Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) Փոքր դրամաշնորհների ծրագրից (SGP), որն իրագործվում է ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից։

Էլեկտրամոբիլիստներն այսուհետ կարող են Հայաստանում տեղադրված բոլոր լիցքավորման կայանների մասին տեղեկանալ Plug.am-ի նոր բջջային հավելվածի շնորհիվ, որը հասանելի է թե՛ Google Play, թե՛ App Store հարթակներում։

«Նման ցանցով հանգիստ կարելի է էլեկտրամոբիլ վարել Երևանում, մեկնել Վրաստան, ընդ որում Բագրատաշեն–Սադախլո անցակետով և Բավրայով` Ջավախք։ Իսկ հարավում կարելի է հասնել մինչև Գորիս», – ասում է Կարեն Դերձյանը։

Հավելվածը թույլ է տալիս էլեկտրոմոբիլների վարորդներին առցանց ծանոթանալ էլեկտրամոբիլային Հայաստանի նորություններին։

1 Գտնել իրենց էլեկտրամոբիլների հետ համատեղելի հանրային լիցքավորման կայաններ։

2․ Նոր լիցքավորման կայան հայտնաբերելիս, ավելացնել այն հավելվածում։

3․  Հղում է տալիս դեպի ձեր նախընտրած նավիգացիոն հավելվածը` մոտակա կայաններին արագ հասնելու համար:

4․ Նախապես տեղեկանալ լիցքավորման կայանի աշխատունակության մասին։

5․ Գտնել վարորդի նախատեսված ուղղու վրա տեղակայված բոլոր կայանները:

6․ Ինչպե՞ս օգտվել լիցքավորման կայանից։

7․ Ինչ հզորության են լիցքավորման կայանները։

8․ Որքան ժամանակ է պետք լիցքավորման համար։

9․ Ի՞նչ անել, եթե կայանը չի աշխատում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել