Հայաստանի համար նոր, աշխարհում՝ հազվագյուտ սնկի տեսակ է հայտնաբերվել

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%be%d5%a1/

«Կենսաբազմազանությունն ամենուր է, որտեղ նույնիսկ չես ակնկալում»,– օրերս գրել է բնապահպան Արսեն Գասպարյանը,– շարունակելով․ «Իմ ընկեր Աշոտ Դավթյանը մի օր Վահագնի գյուղի իր տան բակում գետնին հայտնված խնձորի ծառի բնի վրա աճած սնկի նկար ա ուղարկում ինձ, փորձում եմ տեսակը որոշել ու արդյունքում հերիք չի նոր տեսակ է Հայաստանի համար, այլ նաև գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցանկում խոցելի կարգավիճակով: Արդյունքները տպագրում ենք լեհ գործընկերոջ հետ համատեղ Folia Forestalia Polonica ամսագրում կարճ հաղորդագրության տեսքով:   Հիմա ներկայացնեմ մեր հերոսին՝ Sarcodontia crocea (Schwein.) Kotl., որն ինչպես նշեցի աճում է հիմնականում ավանդական մշակությամբ խնձորի այգիներում և հայտնվել է անհետացման եզրին Եվրոպայում ինտենսիվ այգեգործության զարգացման հետևանքով: Աճում է նաև ՀՀ-ում հանդիպող որոշ ծառատեսակների վրա, այդ թվում՝ կաղնի, հաճար և այլն: Մեր հոդվածում առաջարկում ենք ներառել ՀՀ կարմիր գրքում կրիտիկական վիճակում (CR D) կարգավիճակով և իրականացնել պոպուլյացիայի համապարփակ հետազոտություններ, որոնք մեր գիտահետազոտական խմբով կարող ենք համարել նախաձեռնել ենք»:

Նյութի աղբյուրը` Econews.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։