Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար ծրագրի շրջանակներում Սյունիքի և Վայոց ձորի մի խումբ աշակերտներ ճանաչողական այցով ապրիլի 23-ին ժամանել էին Երևան։
Այցը որպես յուրօրինակ էկոկրթական ծրագիր հագեցած է եղել շրջայցերով։ Աշակերտները նախ այցելել են Երևանի Բուսաբանական այգում, եղել բուսաբանական թանգարանում, ծանոթացել այգու բույսերի կենդանի ցուցադրությանը, ինչպես նաև արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմոցում։
Հաջորդ կանգառը եղել է Էկոէպիկենտրոնը, ուր աշակերտները ծանոթացել են Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի բազմազանությանը, իմացել մարդու կյանքում դրանց կարևորության մասին։ Ծանոթացել նաև բնապահպանական խնդիրներին և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջոցառումներին։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում աշակերտներն այցելել են Երկրաբանական թանգարան, ծանոթացել թանգարանի նմուշներին։ Աշակերտները նաև մասնակցել են ԳԱԱ բակում կազմակերպված «Գիտություն» բացօթյա ցուցահանդեսում ներկայացված հետաքրքրաշարժ գիտափորձերին և ինտերակտիվ խաղերին։
Ի դեպ, «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից՝ ՌԶԳ հետ համատեղ։
Eco.am





Թողնել մեկնաբանություն