Արդեն 7-րդ անգամ Եգիպտոսում կանցկացվի «Miss Eco International» գեղեցկության ամենամյա մրցույթը, որն այս տարի կընթանա մարտի 7-18-ը։ Մրցույթն այս տարի կկայանա Եգիպտոսի Ջոլի Վիլ Քինգս կղզում։
Հայաստանն այս տարի մրցույթին կմասնակցի 1-ին անգամ, շուտով տեղի կունենա հայաստանյան ընտրությունը, որի համար արդեն քասթինգ է հայտարարված։
Մինչ հայտնի կդառնա հայաստանյան պատվիրակի անունը, «Miss Eco International 2022»-ին մի քանի երկրներ, այդ թվում Բելգիան, Կոստա Ռիկան, Նիգերիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգներ արդեն հաստատել են իրենց թեկնածուների անունները։
Այս տարի գրեթե երկու շաբաթ, «Miss Eco» միջազգային տիտղոսի և թագի համար կպայքարի 55 երկիր։
«Miss Eco International» ամենամյա գեղեցկության մրցույթը, որը տեղի է ունենում Եգիպտոսում, պատկանում է Ecospire Co.-ին, որը պաշտոնապես գրանցված է Եգիպտոսի մշակույթի նախարարությունում՝ 2015 թվականի սեպտեմբերի 5-ից: Մրցույթի նպատակն է խթանել էկոտուրիզմը և շրջակա միջավայրի իրազեկումը։ Մրցույթն անցկացվում է LTCPUN-ի և IIMSAM-ի և ՄԱԿ-ի և Եգիպտոսի զբոսաշրջության իշխանությունների հովանու ներքո: Հաղթողն ինքնաբերաբար դառնում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ օգնելու մոլորակին և խթանելու էկո-տուրիզմն ամբողջ աշխարհում։
Ի սկզբանե, գեղեցկության մրցույթը կոչվել է «Միսս Էկո թագուհի», սակայն, Սլովենիայից Պատրիսիա Պեկլարը որպես անդրանիկ տիտղոսակիր թագադրվելուց հետո, փոխում է անունը՝ դառնալով «Միսս Էկո Տիեզերք»։ Իսկ հաջորդ տարի՝ 2016-ին Կոստա Ռիկայից Նատալյա Կարվախալն արդեն թագադրվեց «Միսս Էկո Տիեզերք»։
2017 թվականից արդեն գեղեցկության մրցույթն ընթանում է «Miss Eco International» անվանումով, որի առաջին հաղթողը դարձել է կանադացի Էմբեր Բերնաչին։ Վերջինս, մեկ տարի անց՝ 2018-ին, Եգիպտոսի Կահիրե քաղաքում թագադրեց իր իրավահաջորդ ֆիլիպինցի Սինտիա Թոմալլանին։ 2019 թվականին Թոմալլան վերադարձավ Կահիրե, որպես իրավահաջորդ և թագադրեց պերուացի Ռաշիա Սուհեյն Չիպրիանի Նորիեգային։ Սակայն, վերջինս հետագայում գահընկեց արվեց, իսկ նրա տեղը զբաղեցրեց մալայզիացի Էմի Նուրտինիե Աբդուլ Ազիզը, ով սկզբում չորրորդ փոխչեմպիոնն էր։
2020 թվականին, նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պատճառով, Նուրթինին չթագադրեց իր իրավահաջորդին, սակայն, թագադրեց «Miss Eco International 2021»-ի հաղթող հարավաֆրիկացի Գիզել Մենդի Ուիսին։ Վերջինս էլ կթագադրի մրցույթի այս տարվա հաղթողին։






Թողնել մեկնաբանություն