«Կնոջ գեղեցկությունը խնամված մաշկն է»․ 4 Էկո խորհուրդ Անուշիկ Առաքելյանից

https://eco.am/%d5%af%d5%b6%d5%b8%d5%bb-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%ad%d5%b6%d5%a1%d5%b4%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b4%d5%a1%d5%b7%d5%af%d5%b6-%d5%a7/

Դերասանուհի, հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանը, Eco.am-ի ընթերցողների համար, կիսվում է իր էկո խորհուրդներով։

Ամռան շոգին մի՛ արեք այդ արտառոց գրիմները

1․ Առաջինն ուզում եմ հատկապես դիմել երիտասարդ աղջիկներին․ ամռան շոգին մի՛ արեք այդ արտառոց գրիմները։ Հիշե՛ք, մաշկի հետ կապված խնդիրները որևէ գրիմ չի կարող թաքցնել։ Եթե անգամ, ինստագրամյան ձևաչափի մեջ տեսնում ենք նման բան, ապա իմացեք, որ դա պրոֆեսիոնալ դրված լույսի էֆեկտն է, որ թաքցնում է։ Իրական կյանքում քսուքներն ի վիճակի չեն մաշկի հետ կապված խնդիրները թաքցնել։  Որքան շատ եք փորձում թաքցնել, մգացնել և այլն, ավելի եք արտահայտիչ դարձնում այդ խնդիրը։ Դեմքի տգեղ թերությունն ավելի արտահայտիչ մի՛ դարձրեք կոսմետիկայով։ Էլ չեմ ասում, որ այդպես ավելի մեծ եք երևում։ Մենք էլ ենք երիտասարդ տարիքում այդ սխալն արել և հասկացել ենք, որ կոսմետիկան մեծացնում է։ Կոսմետիկան չի գեղեցկացնում, այլ ընդգծում է գեղեցկությունը։

Ես անգամ տեսել եմ սրճարաններում, թե տղամարդիկ ինչպիսի ուշադրությամբ են նայում այն աղջիկներին, որոնք առանց դիմահարդարման են։ Դուք պիտի տեսնեք թե ինչպիսի բավականությամ են նայում բնական ու առողջ դեմքով աղջիկներին։

Թանկ կոսմետիկա գնելու փոխարեն մաշկը բուժեք

2․ Տղամարդիկ չեն սիրում չափազանց շատ շպարված կանանց և հատկապես երիտասարդ աղջիկների։ Համոզված եմ ասում, որովհետև ինքս եմ լսել։ Դա անգամ տարիքն առած կանայք իրենց թույլ չեն տալիս, որովհետև գեղեցկության գրավականը դա խնամված մաշկն է։

Թանկ կոսմետիկա գնելու փոխարեն, ավելի լավ է այդ գումարը ծախսեք մաշկը բուժելու համար։ Առողջ մաշկի դեպքում, հատկապես  երիտասարդ աղջիկներին մնում է միայն այդ վարդագույն դեղձի մաշկի հետ միայն ընդգծել թարթիչները և ամեն ինչ ավարտել։

Տիկնիկի թարթիչները և՛ տգեղ են, և՛ վնասակար

3․ Տիկնիկի հիշեցնող թարթիչներով, այն էլ այս ամռան շոգին, ոչ միայն գեղեցիկ չէ, այլ նաև վնասում է աչքերը։  Ի դեպ, եթե դա անում են տղամարդկանց դուր գալու համար, ապա շտապեմ տեղեկացնել, որ տղամարդիկ ծիծաղում են նման աղջիկների վրա, բազմիցս ականատես եմ եղել։

Չափի զգացողությունը չկորցնենք

4․ Համաշխարհային հին ու նոր բոլոր մոդելները, սկսած 90-ական թվականներից բոտեքս չի արել շրթունքները, դեմքը և մարմնի այլ մասերը, կամ՝ տատու չի արել հոնքերը, քանի որ նրանց գեղեցկությունը հենց դրանով է առանձնանում։ Անգամ, եթե քիթը կամ ինչ-որ բան շտկում են, ես դեմ չեմ, թող անեն, բայց չափի զգացողությունը չկորցնելով։ Այսօր բոլորը նմանվել են իրար, բնավորությունը կորել է, ոչ մեկի դեմքին բնավորություն չես տեսնում, բոլորը նույնն են։ Նայում ես հայ աստղերի Ինստագրամյան էջերը քեզ թվում է նույն մարդն է՝ տարբեր հագուստներով։ Էլի եմ կրկնում, ես դեմ չեմ տարատեսակ վիրահատական միջամտություններին, եթե դա առողջությունը վերականգնելու համար է, թող շտկեն խնդիրը, ոչ թե անեն ինչ-որ մեկին նմանվելու համար։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով